Найти в Дзене
Հայաստանն այսօր

Wildberries-ի հիմնադիր Տատյանա Բակալչուկը գլխավորելու է Ռուս-հայկական նոր գործարար խորհուրդը

Wildberries-ի հիմնադիր Տատյանա Բակալչուկը գլխավորել է ռուս-հայկական նոր գործարար խորհուրդը, հայտնում է Ռուսաստանի Առևտրաարդյունաբերական պալատի կայքը:

Փետրվարի 8-ին Ռուս-հայկական գործարար խորհրդի հիմնադիր նիստում կայացել է Տատյանա Բակալչուկի թեկնածության քվեարկությունը: Նրան միաձայն ընտրել են խորհրդի նախագահ։

Բակալչուկը նշել է, որ երկու երկրների միջև փոխգործակցությունն ակտիվ է ընթանում, և գործարար խորհրդին գործունեության լայն դաշտ է սպասվում։ «Այսուհետ ևս կամրապնդենք Ռուսաստանի և Հայաստանի գործարարների միջև բարեկամությունն ու համագործակցությունը», - ասել է նա։

Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք կայք

Հայաստանի նորությունները Telegram-ում