Թուրքիայում տեղի ունեցած աղետալի երկրաշարժի հետևանքով Ադըյաման քաղաքում հայ ընտանիքի 4 անդամները զոհվել են: Այս մասին գրում է «Արմենպրես»-ը: Լրատվամիջոցին այդ մասին հայտնել է ընտանիքի հարազատը։ Զոհվածները ազգությամբ հայ Թուրքիայի քաղաքացիներ Սամվել Իլհանը (Եփրեմյան), նրա կինը և երկու երեխաներն են: Աղբյուրը հայտնել է, որ ընտանիքի երրորդ զավակը ողջ է մնացել։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ավելի վաղ հայտնի է դարձել, որ երկրաշարժի հետևանքով Մալաթիայում ևս զոհվել էին հայ ամուսիններ և նրանց մանկահասակ երեխան: Ավելի վաղ հայտնել էինք, որ Թուրքիայում և Սիրիայում հզոր երկրաշարժ է տեղի ունեցել։ Թուրքիայի հարավ-արևելքում երկրաշարժի ուժգնությունը կազմել է 7,7 մագնիտուդ: Ավերածություններ են գրանցվել նաև Սիրիայի մի քանի շրջաններում, ցնցումներ են զգացվել նաև Լիբանանի մայրաքաղաք Բեյրութում։ Զոհերի ու վիրավորների թիվն անընդհատ փոփոխվում է: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցել է Թուրքիայում և Սիրիայում երկրաշարժի առնչությամբ՝ հայտնելով, որ Հայաստանը պատրաստ է օգնել։ ՀՀ ՆԳՆ-ից հայտնել էին, որ հայակական փրկարար
Թուրքիայում երկրաշարժից հայ ընտանիքի 4 անդամներ են զոհվել
9 февраля 20239 фев 2023
7
~1 мин