Միջազգային իրավապաշտպան Amnesty International կազմակերպությունը կոչ է արել Ադրբեջանի իշխանություններին և ռուս խաղաղապահներին անհապաղ ապաշրջափակել Լաչինի միջանցքը։ «Այժմ, երբ շրջափակման արդեն 9-րդ շաբաթն է, ամբողջ ուշադրությունը կենտրոնացած է Ադրբեջանի իշխանությունների և ռուս խաղաղապահների վրա։ Կոչ ենք անում երկու կողմերին անհապաղ ձեռնարկել արդյունավետ միջոցներ՝ մարդու իրավունքների միջազգային չափանիշներին համապատասխան՝ անհապաղ վերացնելու Լաչինի միջանցքի շրջափակումը և վերջ դնելու ծավալվող հումանիտար ճգնաժամին»,- ասել է «Amnesty International»-ի Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տնօրեն Մարի Սթրազերսը։ Լաչինի միջանցքի շրջափակումը վտանգում է Ղարաբաղում հազարավոր մարդկանց կյանքեր։ Ըստ Amnesty International-ի հրապարակման, այնտեղ բնակվող մոտ 120,000 էթնիկ հայեր զրկված են հիմնական ապրանքներից և ծառայություններից, այդ թվում՝ բժշկական օգնությունից: Բուժաշխատողների և Ղարաբաղի բնակիչների հետ հարցազրույցները բացահայտել են շրջափակման հատկապես ծանր ազդեցությունը ռիսկային խմբերի վրա՝ ներառյալ կանա
Amnesty International-ը Բաքվին և ռուս խաղաղապահներին կոչ է արել անհապաղ ապաշրջափակել Լաչինի միջանցքը
9 февраля 20239 фев 2023
13
2 мин