Найти тему
Հայաստանն այսօր

Պետք չէ պատրանք ստեղծել, թե ՌԴ-ի հետ մեր հարաբերությունները «Вдохновение» շոկոլադի նման հրաշալի են. պատգամավոր

Պետք չէ պատրանք ստեղծել, թե ՌԴ-ի հետ մեր հարաբերությունները «Вдохновение» շոկոլադի նման հրաշալի են:  Այս մասին այսօր ԱԺ նիստի ժամանակ ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը՝ անդրադառնալով ՀՀ արտաքին քաղաքականությանը:

Նա շեշտեց՝ Հայաստանի և Ռուսաստանի հարաբերությունները երբեք այսքան լարված չեն եղել, որքան հիմա են:

«Հայաստանի ռազմաքաղաքական ղեկավարությունը ձախողել է իր հարաբերությունները բոլոր դաշնակիցների ու բարեկամների հետ: Ես հաստատում եմ Փաշինյանի այն միտքը, որ Եվրոպայում Հայաստանին սկսել են խեթ նայել: Ավելին՝ ոչ միայն Եվրոպայում, այլև Իրանում, ՌԴ-ում, ԱՄՆ-ում: Լավրովի վերջին հայտարարությունը լարված հարաբերությունների վկայությունն է»,- ասաց պատգամավորը:

Մանրամասները՝ տեսանյութում:

Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք կայք

Հայաստանի նորությունները Telegram-ում