Պետք է դուրս գաք քաղաքական դաշտից, այն ձեր կողմից զբաղեցնելն ամենամեծ վնասն է ՀՀ-ին: ԱԺ նիստի ժամանակ այս մասին հյատարարեց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ անդրադառնալով ընդդիմությանը: «Քանի դեռ զբաղեցնում եք ընդդիմադիր դաշտը, դա ամենամեծ վնասն է Հայաստանին: Մենք պատրաստ ենք նոր ընտրությունների, որի դեպքում ավելի շատ ձայներ կհավաքենք: Բայց ՀՅԴ-ն ու արբանյակները թող չխոսեն ընտրություններից»,- ասաց Սիմոնյանը: Անդրադառնալով Թուրքիային ուղղված ցավակցություններին, դրանց շուրջ նաև ընդդիմության քննադատություններին, նա նշեց, որ դա մարդասիրական քայլ է: «Ես էլ եմ ցավակցել ու ճիշտ եմ արել: Ո՞րն է ձեր տարբերակը: Ի՞նչ անենք, հավաքվենք, հարձակվենք 90 միլիոնանոց Թուրքիայի վրա՞: Ստամբուլն արյան ծով դարձնելու երգերը, այդ փիլիսոփայությունը տեսանք ուր բերեցին»,- ասաց նա: Մանրամասները՝ տեսանյութում: Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք կայք Հայաստանի նորությունները Telegram-ում
Պետք է դուրս գաք քաղաքական դաշտից. Ալեն Սիմոնյանը՝ ընդդիմությանը
9 февраля 20239 фев 2023
~1 мин