Հրդեհից տուժած զինծառայողներն այս պահին առողջական նորմալ վիճակում են, բուժման գործընթացը բարեհաջող է ընթանում: Այս մասին այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը: Նրա խոսքով՝ առողջացման գործընթացը բավականին երկար է լինելու, մի քանի էտապներով պետք է իրականացվեն վիրահատական, հետո կոսմետիկ վիրահատական միջոցառումներ: Հիշեցնենք, որ ՊՆ-ն հայտնել էր, որ հունվարի 19-ին՝ ժամը 01:30-ի սահմաններում, դեռևս չպարզված հանգամանքներում հրդեհ էր բռնկվել Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի տարածքում տեղակայված ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում: ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում բռնկված հրդեհի հետևանքով զոհվել է 15 զինծառայող, տուժել 3 զինծառայող: Գործով կան կալանավորված անձինք: Ավելի վաղ Գլխավոր դատախազությունից հայտնել էին, որ մինչդատական քրեական վարույթի օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազի կողմից 2023 թվականի հունվարի 25-ին որոշում է կայացվել ՀՀ ՊՆ N զորամասի թիկունքի պետ-հրամանատա
Անահիտ Ավանեսյանը՝ հրդեհից տուժած զինծառայողների առողջական վիճակի մասին
9 февраля 20239 фев 2023
1 мин