Փետրվարի 8-ին ձևավորվել է Հայ-ռուսական գործարար խորհուրդ։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը։ Գերատեսչությունից մանրամասնում են, որ խորհուրդն ստեղծվել է գործարար ոլորտում հայ-ռուսական փոխգործակցության ընդլայնման ու դիվերսիֆիկացման, երկկողմ հարաբերություններում առկա խնդիրների վերլուծության և խոչընդոտների վերացման, համատեղ հանդիպումների ու կոնֆերանսների միջոցով երկխոսության խորացման նպատակով։ Նշվում է, որ Հայ-ռուսական գործարար խորհրդի համանախագահ Հայաստանի կողմից ընտրվել է «Երևան սիթի»-ի տնօրենների խորհրդի նախագահ Շողերինա Մկրտչյանը, իսկ Ռուսաստանի կողմից՝ «Wildberries» ընկերության տնօրենների խորհրդի նախագահ Տատյանա Բակալչուկը։ ՌԴ առևտրաարդյունաբերության պալատի պաշտոնական կայքն էլ տեղեկացնում է, որ ներկաներին է դիմել ՌԴ առևտրաարդյունաբերության պալատի նախագահ Սերգեյ Կատիրինը՝ ընդգծելով, որ Ռուսաստանի առևտրաարդյունաբերական պալատը և Հայաստանի առևտրաարդյունաբերական պալատը երկարաժամկետ սերտ հարաբերություններ ունեն, և պարբերաբար միջոցառումներ են անցկացվում ինչպես երկկողմ, ա
Ձևավորվել է Հայ-ռուսական գործարար խորհուրդ, ընտրվել են համանախագահներ
9 февраля 20239 фев 2023
17
1 мин