Найти в Дзене
Հայաստանն այսօր

Թուրքիայում երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 12 000-ը

Թուրքիայում երկրաշարժի հետևանքով զոհվածների թիվը հասել է 12 391-ի: Այս մասին հայտնում է Ria.ru-ն՝ հղում անելով Թուրքիայի արտակարգ իրավիճակների վարչությանը (AFAD):

Իսկ Hurriyet թերթը, հղում անելով նույն գերատեսչությանը, նշել է, որ տուժածների թիվը Թուրքիայում գրեթե 63 հազարի է հասել:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Թուրքիայում և Սիրիայում հզոր երկրաշարժ է տեղի ունեցել։ Թուրքիայի հարավ-արևելքում երկրաշարժի ուժգնությունը կազմել է 7,7 մագնիտուդ: Ավերածություններ են գրանցվել նաև Սիրիայի մի քանի շրջաններում, ցնցումներ են զգացվել նաև Լիբանանի մայրաքաղաք Բեյրութում։ Զոհերի ու վիրավորների թիվն անընդհատ փոփոխվում է:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցել է Թուրքիայում և Սիրիայում երկրաշարժի առնչությամբ՝ հայտնելով, որ Հայաստանը պատրաստ է օգնել։ ՀՀ ՆԳՆ-ից հայտնել էին, որ հայակական փրկարարական ջոկատները մեկնում են Սիրիա և Թուրքիա։ Հայաստանը Սիրիա է ուղարկել ավելի քան 30 տոննա օգնություն:

Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք կայք

Հայաստանի նորությունները Telegram-ում