Найти тему
Հայաստանն այսօր

Արցախի արտգործնախարար Սերգեյ Ղազարյանը ցավակցական նամակ է ուղարկել Հայաստանում Սիրիայի դեսպանին

Հայաստանի Հանրապետությունում գտնվող Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Սերգեյ Ղազարյանը ցավակցական նամակ է ուղարկել Հայաստանի Հանրապետությունում Սիրիայի Արաբական Հանրապետության դեսպան Նորա Արիսյանին։ Այս մասին հայտնում են Արցախի ԱԳՆ մամուլի ծառայությունից։

«Խորը ցավով տեղեկացանք կործանարար երկրաշարժի մասին, որը խլեց Սիրիայի Արաբական Հանրապետության հարյուրավոր քաղաքացիների կյանքեր և հսկայական ավերածությունների պատճառ դարձավ: Անկեղծ ցավակցություն եմ հայտնում Ձեզ և ի դեմս Ձեզ՝ զոհերի ընտանիքներին ու Սիրիայի եղբայրական ժողովրդին՝ Ձեր հայրենակիցների և հարազատների զոհվելու կապակցությամբ։ Այս վշտի պահին մեր մտքերն ու աղոթքները Սիրիայի ժողովրդի հետ են։ Բոլորիդ մաղթում ենք քաջություն, ոգու ամրություն և համբերություն, իսկ վիրավորներին՝ շուտափույթ ապաքինում»,-ասվում է նամակում:

Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք կայք

Հայաստանի նորությունները Telegram-ում