ԵԱՏՄ անդամ-երկրների ազգային օրենսդրություններում կան կետեր, որոնք հակասում են կազմակերպության իրավապայմանագրային բազայի տառին և ոգուն և մենք աշխատում ենք այդ ամենի հարթեցման ուղղությամբ։ Այս մասին ԱԺ-Կառավարություն հարցուպատախսանի ժամանակ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Ըստ նրա՝ դրանցից մեկը գազի միասնական շուկայի մասին է։ «Այդ ուղղությամբ պետք է խոստովանել, որ հսկայական աշխատանք է կատարվել, բայց կան նրբություններ, որոնք կարիք ունեն հասցեագրման և լուծման և մեր ընկալումն այն է, որ կա ըմբռնում, որ պետք է շարունակենք քննարկումները մինչև այդ հարցերի լուծումը».-նշեց նա։
Վարչապետն անդարադարձավ նաև տարածաշրջանային կոմունիկացիաների բացման վերաբերյալ իշխանական պատգամավոր Շիրակ Թորոսյանի հարցին։ «Ինչ վերաբերում է տարածաշրջանային կոմունիկացիաների բացմանը, այո՛, ակնհայտ է, որ մենք, ըստ էության, ԵԱՏՄ-ի հետ մեկ կապող օղակ ունենք՝ Վերին Լարսի ճանապարն է՝ իր բոլոր հայտնի պրոբլեմներով, օբյեկտիվորեն անհաղթահարելի պրոբլեմներ, քանի որ ոչ մեկ չի կարող կառավարել ձնաբքերը, հեղեղումները և այլն։ Տեղյակ