Արագած գյուղում երեխան ընկել է վառարանի վրա և այրել դեմքը։ Առատ ձյան պատճառով շտապօգնության ավտոմեքենան չի կարողացել մոտենալ տուժածին։ Ինչպես հայտնում է ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունը, ահազանգն ստացվել է փետրվարի 8-ին, ժամը 10։18-ին։ Բժիշկներին երեխային մոտեցնելու համար անհրաժեշտ է եղել փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Փրկարարները բժիշկներին և պարեկային ծառայության աշխատակիցներին մոտեցրել են նշված հասցե, այնուհետև տուժածին (Մ. Ա․, ծնված 2022 թ.), բժիշկներին և պարեկային ծառայության աշխատակիցներին մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային․ Մ․ Ա․-ն հոսպիտալացվել է Ապարանի ԲԿ։ Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք կայք Հայաստանի նորությունները Telegram-ում
Արագած գյուղում 1 տարեկան երեխան ընկել է վառարանի վրա․ շտապօգնության մեքենան արգելափակվել է ձյան մեջ
8 февраля 20238 фев 2023
~1 мин