Найти тему
Հայաստանն այսօր

Ալեն Սիմոնյանի հետ հանդիպած ծնողների թվում չեն եղել Ազատում այրված զինծառայողների ծնողները

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հետ հանդիպած ծնողների թվում չեն եղել Ազատ գյուղում այրված 15 զինծառայողների ծնողները: Այս մասին Armenia Today-ին հայտնեց ԱԺ խոսնակ Ծովինար Խաչատրյանը:

«Հանդիպմանը եղել են այն զինծառայողների ծնողները, որոնք ամեն հինգշաբթի օր հավաքվում են կառավարության շենքի մոտ»,- ասաց նա:

Խաչատրյանն այլ մանրամասներ չհաղորդեց, իսկ հարցին, թե նրանց պահանջները բավարարվեցին, թե ոչ՝ ասաց, որ այնպիսի խնդիր չէ, որն անմիջապես լուծում է ենթադրում:

Հիշեցնենք, որ ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն այսօր հանդիպել է մարտական և ոչ մարտական պայմաններում զոհված զինծառայողների ծնողներին:

Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք կայք

Հայաստանի նորությունները Telegram-ում