Եվրամիությունն աջակցում է Բաքվի և Երևանի միջև բանակցությունների «հարթակ» դառնալու Թբիլիսիի ցանկությանը, ասել է Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը՝ մեկնաբանելով Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի հետ Թբիլիսիում իր հանդիպման մանրամասները, փոխանցում է Վրաստանի առաջին ալիքը։ «Շատ կարևոր է, որ Հարավային Կովկասի երեք երկրները միասին աշխատեն և նպաստեն խաղաղությանը, և այստեղ Վրաստանի դերը որպես կամուրջ Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցություններում շատ կարևոր է։ Վարչապետի Ղարիբաշվիլիի հետ քննարկել ենք այդ ուղղությամբ արդեն ձեռնարկված քայլերը, և հուսով եմ, որ ապագայում այս ուղղությամբ Եվրամիության և Վրաստանի, Եվրամիության և Հարավային Կովկասի երեք պետությունների միջև համագործակցությունն է՛լ ավելի մեծ կլինի»,- ասել է Կլաարը։ Նա հիշեցրել է անցյալ տարի ամռանը Թբիլիսիում կայացած Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների հանդիպումը՝ նշելով, որ Վրաստանի մայրաքաղաքը դեռ կարող է բարձր մակարդակի և տարբեր ձևաչափերով հանդիպումների համար հարթակ լինել։ «Այս
ԵՄ-ն Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունների համար Թբիլիսին համարում է «հարմար» հարթակ
8 февраля 20238 фев 2023
1 мин