Թուրքիայի հարավում գտնվող Իսկենդերուն նավահանգստում բռնկված հրդեհը վերահսկողության տակ է առնվել։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը՝ հղում անելով թուրքական TRT հեռուստաալիքին։ Ավելի վաղ հրդեհը մարելու համար Ռուսաստանի Դաշնությունից ուղարկվել էր ՌԴ Արտակարգ իրավիճակների նախարարության Be-200 ինքնաթիռը։ Երկուշաբթի օրը Թուրքիայի հարավում խոշոր հրդեհ էր բռնկվել Նավահանգստային Իսկենդերուն քաղաքում՝ Ղահրամանմարաշ նահանգում տեղի ունեցած երկրաշարժից հետո։ Փետրվարի 7-ին նավահանգստում բեռնարկղերը շարունակել են այրվել։ Տեղական հեռուստաալիքներով հեռարձակված կադրերի համաձայն՝ հրդեհի գոտում է հայտնվել առնվազն 1500 կոնտեյներ։ Նախօրեին Թուրքիայի ազգային պաշտպանության նախարարության ստորաբաժանումները սկսել էին մարել հրդեհը։ Փետրվարի 6-ին Թուրքիայի հարավում տեղի է ունեցել 7,8 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ, որն ուղեկցվել է հզոր հետցնցումներով։ Ավելի ուշ Թուրքիայի կենտրոնական հատվածում եւս մեկ երկրաշարժ է տեղի ունեցել։ Այն զգացվել է Սիրիայում՝ Դամասկոսում, Լաթաքիայում և այլ նահանգներում։ Այնուհետ
Թուրքիայի Իսկենդերուն նավահանգստում բռնկված հրդեհը վերահսկողության տակ է առնվել
8 февраля 20238 фев 2023
1 мин