Найти в Дзене
Հայաստանն այսօր

ԱՀԿ-ն արտակարգ դրություն է հայտարարել Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի պատճառով

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) արտակարգ դրություն է հայտարարել Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի պատճառով։ Trend-ի փոխանցմամբ՝ Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի կապակցությամբ հայտարարվել է արտակարգ իրավիճակի 3-րդ աստիճան (ԱՀԿ դասակարգմամբ ամենաբարձրը)։

Այս ռեժիմը գնահատվում է որպես ամենաբարձր արտակարգ դրություն և ներառում է ԱՀԿ-ի բոլոր ակտիվների մոբիլիզացիա։

Փետրվարի 6-ին Թուրքիայի հարավում տեղի է ունեցել 7,8 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ, որն ուղեկցվել է հզոր հետցնցումներով։ Ավելի ուշ Թուրքիայի կենտրոնական հատվածում եւս մեկ երկրաշարժ է տեղի ունեցել։ Այն զգացվել է Սիրիայում՝ Դամասկոսում, Լաթաքիայում և այլ նահանգներում։ Այնուհետև կես ժամ շարունակ ցնցումներ են տեղի ունեցել տարբեր շրջաններում՝ Ադանայում, Անկարայում, Անթալիայում, Գազիանթեփում, Կայսերիում, Մերսինում, Տրապիզոնում, Շանլըուրֆայում։ Սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայությունը հայտնել է, որ Թուրքիայի երկրաշարժը զգացվել է նաև Հայաստանում՝ Երևանում՝ 3 բալ, Գյումրիում՝ 3-4 բալ ուժգնությամբ։

Ավելի վաղ Հայաստանի ՆԳՆ-ն փրկարարներ է ուղարկել Սիրիա և Թուրքիա՝ փետրվարի 6-ի երկրաշարժից տուժած շրջաններում որոնողափրկարարական աշխատանքներին մասնակցելու համար։

Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք կայք

Հայաստանի նորությունները Telegram-ում