Найти в Дзене
Հայաստանն այսօր

Սեյան Օհանյանի դեմ քրեական հետապնդում կհարուցվի. ԱԺ-ն կողմ քվեարկեց

Ազգային ժողովը «Հայաստան» խմբակցության ղեկավար, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի նկատմամբ քերական հետապնդում հարուցելու համաձայնություն տվեց Գլխավոր դատախազությանը: Առաջին միջնորդության քվեարկությանը մասնակցել է 107 պատգամավորից 68-ը, բոլորը քվեարկել են կողմ: Երկրորդ միջնորդության քննարկմանը մասնակցել է 66 պատգամավոր, բոլորը քվեարկել են կողմ: Երրորդ միջնորդությանը մասնակցել է 68-ը, բոլորը քվեարկել են կողմ: Ընդդիմադիր «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները չեն մասնակցել քվեարկությանը` բոյկոտելով այն։ Ավելի վաղ ԱԺ նախագահի մամուլի խոսնակ Ծովինար Խաչատրյանը Armenia Today-ին հայտնել էր, որ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը միջնորդություններ է ստացել գլխավոր դատախազից՝ համաձայնություն տալու Սեյրան Օհանյանի նկատմամբ քրեական գործ հարուցելուն: Հիշեցնենք, որ ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը հունվարի 20-ին ՀՀ ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանին է ներկայացրել ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար, ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի նկատմամբ քրեական հետապնդու

Ազգային ժողովը «Հայաստան» խմբակցության ղեկավար, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի նկատմամբ քերական հետապնդում հարուցելու համաձայնություն տվեց Գլխավոր դատախազությանը: Առաջին միջնորդության քվեարկությանը մասնակցել է 107 պատգամավորից 68-ը, բոլորը քվեարկել են կողմ: Երկրորդ միջնորդության քննարկմանը մասնակցել է 66 պատգամավոր, բոլորը քվեարկել են կողմ: Երրորդ միջնորդությանը մասնակցել է 68-ը, բոլորը քվեարկել են կողմ:

Ընդդիմադիր «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները չեն մասնակցել քվեարկությանը` բոյկոտելով այն։

Ավելի վաղ ԱԺ նախագահի մամուլի խոսնակ Ծովինար Խաչատրյանը Armenia Today-ին հայտնել էր, որ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը միջնորդություններ է ստացել գլխավոր դատախազից՝ համաձայնություն տալու Սեյրան Օհանյանի նկատմամբ քրեական գործ հարուցելուն:

Հիշեցնենք, որ ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը հունվարի 20-ին ՀՀ ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանին է ներկայացրել ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար, ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու մասին երեք միջնորդագիր:

Մեղադրանքն ամբողջությամբ՝ հետևյալ հղմամբ:

Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք կայք

Հայաստանի նորությունները Telegram-ում