Найти тему
Հայաստանն այսօր

Սերժ Սարգսյանը ցուցմունք է տվել Սեյրան Օհանյանի գործով․ Աննա Վարդապետյան

ՀՀ երրորդ նախագահ Սերժ սարգսյանը հարցաքննվել է Սեյրան Օհանյանի գործով և տվել ցուցմունք: Այս մասին ԱԺ-ում Սեյրան Օհանյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու միջնորդությունը քննարկելիս ասաց գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը:

Ավելի վաղ ԱԺ նախագահի մամուլի խոսնակ Ծովինար Խաչատրյանը Armenia Today-ին հայտնել էր, որ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը միջնորդություններ է ստացել գլխավոր դատախազից՝ համաձայնություն տալու Սեյրան Օհանյանի նկատմամբ քրեական գործ հարուցելուն:

Հիշեցնենք, որ ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը հունվարի 20-ին ՀՀ ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանին է ներկայացրել ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար, ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու մասին երեք միջնորդագիր:

Մեղադրանքն ամբողջությամբ՝ հետևյալ հղմամբ:

Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք կայք

Հայաստանի նորությունները Telegram-ում