Найти тему
Հայաստանն այսօր

Թուրքիայում և Սիրիայում տեղի ունեցած երկրաշարժի զոհերի թիվը գերազանցել է 7 հազարը

Թուրքիայում զոհերի թիվը հասել է 5894-ի, ևս 34 810-ը՝ վիրավորվել է, հայտնում են թուրքական լրատվամիջոցները՝ վկայակոչելով փոխնախագահ Ֆուաթ Օքթային։ Սիրիայում զոհվել է 1 509 մարդ, ևս 3 548-ը՝ վիրավորվել, հայտնում է ТАСС-ը՝ Կարմիր խաչին հղումով։

Ավելի վաղ Հայաստանի ՆԳՆ-ն փրկարարներ է ուղարկել Սիրիա և Թուրքիա՝ փետրվարի 6-ի երկրաշարժից տուժած շրջաններում որոնողափրկարարական աշխատանքներին մասնակցելու համար։

Փետրվարի 6-ին Թուրքիայի հարավում տեղի է ունեցել 7,8 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ, որն ուղեկցվել է հզոր հետցնցումներով։ Ավելի ուշ Թուրքիայի կենտրոնական հատվածում եւս մեկ երկրաշարժ է տեղի ունեցել։ Այն զգացվել է Սիրիայում՝ Դամասկոսում, Լաթաքիայում և այլ նահանգներում։ Այնուհետև կես ժամ շարունակ ցնցումներ են տեղի ունեցել տարբեր շրջաններում՝ Ադանայում, Անկարայում, Անթալիայում, Գազիանթեփում, Կայսերիում, Մերսինում, Տրապիզոնում, Շանլըուրֆայում։ Սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայությունը հայտնել է, որ Թուրքիայի երկրաշարժը զգացվել է նաև Հայաստանում՝ Երևանում՝ 3 բալ, Գյումրիում՝ 3-4 բալ ուժգնությամբ։

Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք կայք

Հայաստանի նորությունները Telegram-ում