Найти в Дзене
Հայաստանն այսօր

Սարիկ Անդրեասյանի մուլտսերիալ կնկարահանի Նարինե Աբգարյանի «Մանունյայի» մոտիվներով

Հայկական ծագմամբ ռուս կինոռեժիսոր Սարիկ Անդրեասյանը հայտնել է «Մանյունյա» մուլտսերիալի արտադրության մեկնարկի մասին: Այս մասին Անդրեասյանը գրել է իր Telegram-յան ալիքում։

«Անցնում ենք «Մանյունյա» մուլտսերիալի արտադրությանը։ Սպասեք հաջորդ տարի: Դա «թույն» է լինելու»,- գրել է Անդրեասյանը։

Ավելի վաղ Armenia Todayգրել էր, որ թողարկվել է «Մանյունյա» սերիալի երեք եթերաշրջան՝ Եկատերինա Տեմնովայի, Կարինա Ղահրամանյանի, Ջուլիետա Ստեփանյանի և այլ դերասանների մասնակցությամբ։

Ընտանեկան կատակերգության ժանրում սերիալի պրոդյուսերներն են Ղևոնդ Անդրեասյանը, Սարիկ Անդրեասյանը և Արմեն Մարությանը։

Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք կայք

Հայաստանի նորությունները Telegram-ում