14.2 տոկոս տնտեսական ակտիվության աճի շուրջ ¾ մասն արձանագրվել ի հաշիվ այն ոլորտների, որոնք կրել են ռուս-ուկրաինական պատերազմով պայմանավորված ազդեցությունները։ Այս ամսին ԱԺ-ում հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադևոս Ավետիսյանը։ «2022-ի միայն բանկային համակարգի միջոցով ֆիզիկական անձանց դրամական փոխանցումները կազմել են մոտ 3,6 մլրդ դոլար՝ նախորդ տարվանից 4.2 անգամ ավել։ Դարմական այս փոխանցումներն համարժեք են տարեկան ՀՆԱ-ի առնվազն 20 տոկոսին»,-նշեց պատգամավորը։
ՌԴ-ի հետ առևտրաշրջանառությունն, ըստ Ավետիսյանի, աճել է շուրջ 80 տոկոսով, սակայն Հայաստանը ՌԴ է արտահանել ոչ թե սեփական արտադրանքը, այլ այլ երկրներից ներմուծվածը։ «Հարևան Վրաստանը չլինելով ԵԱՏՄ անդամ նույն այս գործոնի ազդեցությամբ 2022 թվականին համադրելի երկնիշ աճ է արձանագրել։ 2018-2021 ներդրումների իրական աճը տարեկան կազմել է 3.5 տոկոս։ Աճող անվտանգային սպառնալիքների պատճառով էապես վտանգված է իրական ներդրումների ներգրավումը»,-նշեց նա։
Ըստ տնտեսագետ պատգամավորի՝ խոստացված թռիչքաձև աճի փոխարեն ՀՆԱ-ի աճն այս ընթացքում