Հայաստանի Հանրապետությունը պատրաստ է և այս պահին քննարկում է հումանիտար օգնության տեսքով առաջին անհրաժեշտության ապրանքների փոխանցումը Թուրքիայի և Սիրիայի՝ երկրաշարժից տուժած շրջաններ, ինչպես նաև փրկարար ծառայության ջոկատների գործուղումը համապատասխան վայրեր՝ գետնի վրա օգնություն ցույց տալու համար։ Այս մասին, ՀՀ ԱԳՆ-ի փոխանցմամբ, հայտարարել է աշխատանքային այցով Բեռլինում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը՝ Գերմանիայի ԱԳ նախարար Անալենա Բերբոքի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ: «Մենք ինքներս 1988թ.–ին մեր տարածքում՝ Հայաստանի Հանրապետությունում, տեսել ենք, թե ինչպիսի աղետալի հետևանքներ կարող է ունենալ երկրաշարժը և մենք այն ժամանակ միայնակ չենք մնացել. մենք ստացել ենք միջազգային հանրության օգնությունը: Ես կարծում եմ, որ պետք է նաև պատրաստ լինենք մեր օգնության ձեռքը մեկնել բոլոր ժողովուրդներին, որոնք այդ պահին բնական աղետների հետևանքով այդ օգնության կարիքն ունեն»,-ասել է նա: Անդրադառնալով հարաբերությունների կարգավորման շուրջ Հայաստանի և Թուրքիայի երկխոսությանը՝ նա նշել է. «Ուզում եմ
ՀՀ-ն պատրաստ է օգնություն, փրկարար ջակոտներ ուղարկել Թուրքիայի և Սիրիայի՝ երկրաշարժից տուժած շրջաններ. Միրզոյան
8 февраля 20238 фев 2023
2 мин