Найти в Дзене
Հայաստանն այսօր

Այն, ինչի մասին մենք խոսում էինք պատերազմի ժամանակ, շատ հետաքրքիր պատասխաններ գտան. Ալեն Սիմոնյան

Այն, ինչի մասին մենք խոսում էինք պատերազմի ժամանակ և պատերազմից հետո, շատ հետաքրքիր պատասխաններ գտան: Այս մասին փակ նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ նշելով, որ ցավում է Սեյրան Օհանյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու 2-րդ միջնորդության քննարկման փակ լինելու համար:

Ըստ Սիմոնյանի՝ ընդդիմության որևէ գործողություն վերջին ակցիաներից հետո չի կարող Հայաստանի  ժողովրդին որևիցե բանից շեղել: «Իրենք գերագնահատում են իրենց դերը հայաստանյան քաղաքական դաշտում ու իրենց քաղաքական  գործունեությունը հենված է  զուտ սահմանին տեղի ունեցող  հարձակումների ու թշնամու կողմից արված քայլերի վրա դիվիդենտներ ու օրակարգեր ձևավորելու վրա»,- ասաց նա՝  եթե իրենց բոլորին էլ ձերբակալեն, որևէ ձևով հիմնական խնդիրներից Հայաստանի ժողովուրդը չի շեղվի, «թող իրենց չգերագնահատեն»:

Սիմոնյանն ասաց, որ Սեյրան օհանյանը վաղեմության հետ կապված փաստաթուղթը, շատ ճիշտ քայլ է անում: Նա ըստ ԱԺ ղեկավարի՝ նա ուզում է ցույց տալ, որ նույնիսկ դատավարության ժամանակ կարող է ապացուցել, որ ինքը ազնիվ ու արդար աշխատակից է եղել:

Հիշեցնենք, որ այսօր գլխավոր դատախազը ԱԺ-ում է, քննարկվում է «Հայաստան» խմբաղկցության պատգամավոր Սեյրան Օհանյանի նկատմամբ քրեական հետապնում իրականացնելու միջնորդությունը:

ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը, համաձայն «ԱԺ կանոնակարգ» սահմանադրական օրենքի 108-րդ հոդվածի 1-ին կետի (պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ քառորդի պահանջով՝ ԱԺ իրավասության մեջ մտնող և հանրային հետաքրքրություն ներկայացնող հարցերին վերաբերող փաստերը պարզելու և դրանք ԱԺ ներկայացնելու նպատակով, իրավունքի ուժով ստեղծվում է ԱԺ քննիչ հանձնաժողով), հունվարի 20-ին ՀՀ ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանին է ներկայացրել ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար, ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու մասին երեք միջնորդագիր:

Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք կայք

Հայաստանի նորությունները Telegram-ում