Թուրքիայում գրանցված երկրաշարժի հետևանքով Թուրքիայի և Սիրիայի հայկական համայնքներում ունենք զոհեր և վիրավորներ։ Այս մասին հայտնել է Սփյուռքի գլխավոր հանձնակատարի գրասենյակը: Գրասենյակից հայտնում են, որ աղետի գոտում հայտնված Թուրքիայի և Սիրիայի հայկական կրոնական, կրթական, համայնքային հաստատությունները մասնակիորեն տուժել են, կատարվում են ուսումնասիրություններ՝ այդ կառույցների հետագա շահագործման հնարավորության առումով: Նշվում է, որ գրասենյակն անմիջական կապի մեջ է դիվանագիտական ներկայացուցչությունների, համայնքային կառույցների հետ և պարբերաբար հանդես կգա իրավիճակի վերաբերյալ հրապարակումներով: Գրասենյակն իր խորին ցավակացություններն է հայտնել զոհվածների ընտանիքներին: Ավելի վաղ հայտնել էինք, որ Թուրքիայում և Սիրիայում հզոր երկրաշարժ է տեղի ունեցել։ Թուրքիայի հարավ-արևելքում երկրաշարժի ուժգնությունը կազմել է 7,7 մագնիտուդ: Ավերածություններ են գրանցվել նաև Սիրիայի մի քանի շրջաններում, ցնցումներ են զգացվել նաև Լիբանանի մայրաքաղաք Բեյրութում։ Զոհերի ու վիրավորների թիվն անընդհատ փոփոխվում է: ՀՀ վար
Թուրքիայի և Սիրիայի հայկական համայնքներում զոհեր և վիրավորներ կան. պաշտոնական
7 февраля 20237 фев 2023
~1 мин