Արցախի ԱԳՆ-ն անդրադարձել է Արցախի շրջափակումից ի վեր Ադրբեջանի կողմից արդեն վեցերորդ անգամ Հայաստան-Արցախ միակ գազատարն արգելափակելուն՝ միջազգային հանրությանը կոչ անելով հրատապ միջոցներ կիրառել: ԱՀ ԱԳՆ-ն հայտարարությամբ է հանդես եկել: «Ադրբեջանի գործողությունների պատճառով հանրապետության 120 հազար բնակիչ, այդ թվում՝ 30 հազար երեխա, տրանսպորտային խիստ շրջափակման և ձմեռային ցուրտ պայմաններում շարունակում են մեծ դժվարություններ կրել ջեռուցման և տաք ջրի ապահովման հարցում։ Իրավիճակն էլ ավելի է վատթարանում հունվարի 9-ին Հայաստանից եկող միակ բարձրավոլտ գծի վթարի հետևանքով առաջացած էլեկտրաէներգիայի սուր պակասի պատճառով, իսկ ադրբեջանական կողմը համառորեն խոչընդոտում է վերականգնողական աշխատանքները։ Ադրբեջանի նման գործողությունները հստակ կերպով հաստատում են, որ նույնիսկ 2020 թվականի նոյեմբերի 9-ի հրադադարի մասին եռակողմ հայտարարության ստորագրումից հետո պաշտոնական Բաքուն չի հրաժարվել Արցախի ժողովրդին պատմական բնակության տարածքում բնաջնջելու իր բազմամյա քաղաքականությունից»-ասված է ԱՀ ԱԳն հայտարարությ
Արցախի ԱԳՆ-ն միջազգային հանրությանը կոչ է անում հրատապ միջոցներ ձեռնարկել
7 февраля 20237 фев 2023
2 мин