Найти в Дзене
Հայաստանն այսօր

Թուրքիայում նոր երկրաշարժ է գրանցվել

Կենտրոնական Թուրքիայում 5,6 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել: Այս մասին հայտնում է TASS-ը՝ հղում անելով Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնի (EMSC) հրապարակած տվյալներին:

Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնի տվյալներով՝ ցնցումները գրանցվել են տեղական ժամանակով ժամը 6:13-ին: Էպիկենտրոնը գտնվել է Գյոլբաշի շրջանից 5 կմ հեռավորության վրա։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Թուրքիայում և Սիրիայում հզոր երկրաշարժ է տեղի ունեցել։ Թուրքիայի հարավ-արևելքում երկրաշարժի ուժգնությունը կազմել է 7,7 մագնիտուդ: Ավերածություններ են գրանցվել նաև Սիրիայի մի քանի շրջաններում, ցնցումներ են զգացվել նաև Լիբանանի մայրաքաղաք Բեյրութում։ Զոհերի ու վիրավորների թիվն անընդհատ փոփոխվում է:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցել է Թուրքիայում և Սիրիայում երկրաշարժի առնչությամբ՝ հայտնելով, որ Հայաստանը պատրաստ է օգնել։

Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք կայք

Հայաստանի նորությունները Telegram-ում