Ղազախստանի հարավում 5,4 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել, որոշ բնակավայրերում 2-3 բալ ուժգնությամբ ստորգետնյա ցնցումներ են զգացվել, հայտնել է Ղազախստանի ԱԻՆ սեյսմոլոգիական փորձամեթոդական արշավախումբը:
Սեյսմոլոգների տեղեկություններով՝ ստորգետնյա ցնցումները գրանցվել են ժամը 19: 02-ին (Երեւանի ժամանակով 16: 02-ին):
«Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվում է Ալմաթիից 628 կմ դեպի արևմուտք՝ Ղազախստանի տարածքում։ Երկրաշարժի էներգիայի դաս 11.7, մագնիտուդ MPV 5.4, խորությունը 5 կմ է», - ասվում է հաղորդագրության մեջ։
Ստորգետնյա ցնցումները զգացվել են Տարազ քաղաքում՝ 2 բալ ուժգնությամբ, Շիմքենտում՝ 2-3 բալ ուժգնությամբ, Տեմիրլան ավանում՝ 3 բալ ուժգնությամբ՝ MSK - 64 սանդղակով: