Իտալիայի իշխանությունները նախազգուշացրել են երկրի հարավում ցունամիի վտանգի մասին՝ կապված փետրվարի 6-ին Թուրքիայում տեղի ունեցած ուժեղ երկրաշարժի հետ, հայտնում է Իտալիայի քաղաքացիական պաշտպանության ծառայությունը։ Նրանց խորհուրդ է տրվել հեռու մնալ ափամերձ գոտուց, հասնել մոտակա բլուր և հետևել տեղական իշխանությունների ցուցումներին։ Ավելի վաղ հայտնել էինք, որ Թուրքիայում և Սիրիայում տեղի ունեցած հզոր երկրաշարժի հետևանքով զոհվել է ավելի քան 200 մարդ, կան բազմաթիվ վիրավորներ, ավերվել են հարյուրից ավելի շինություններ։ Երկրաշարժը տեղի է ունեցել տեղի ժամանակով 4։17-ին՝ Թուրքիայի հարավ-արևելքում՝ Սիրիայի հետ սահմանից ոչ հեռու։ Սիրիայում երկրաշարժի հետևանքով զոհվածների թվում կան նաև հայեր։ Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք կայք Հայաստանի նորությունները Telegram-ում
Իտալիայի իշխանությունները նախազգուշացրել են երկրի հարավում ցունամիի վտանգի մասին
6 февраля 20236 фев 2023
1
~1 мин