Найти тему
Հայաստանն այսօր

ՀՀ ԱԳՆ-ն՝ Սիրիայում և Թուրքիայում զոհված և տուժած ՀՀ քաղաքացիների մասին

Այս պահի դրությամբ առկա ճշգրտված տեղեկատվության համաձայն՝ երկրաշարժի հետևանքով Սիրիայի Հալեպ քաղաքում զոհվածների թվում են ազգությամբ երկու հայեր, որոնցից մեկը երկքաղաքացի (Սիրիայի և Հայաստանի)։ Այս մաիսն հայտնում է ՀՀ ԱԳՆ-ն։

«Աշխատանքներ են տարվում նաև Թուրքիայում տուժածների շրջանում ՀՀ քաղաքացիների առկայության մասին տեղեկատվություն ստանալու ուղղությամբ։ Նոր տվյալներ ստանալուն պես կտրամադրենք լրացուցիչ տեղեկատվություն»,- ասված է հայտարարությունում։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Թուրքիայում և Սիրիայում հզոր երկրաշարժ է տեղի ունեցել։ Վերջին տեղեկությունների համաձայն՝ Թուրքիայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 284-ի, վիրավորվել է 2300-ից ավելի մարդ։ Սիրիայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 237-ի, կա 639 տուժած։

Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք կայք

Հայաստանի նորությունները Telegram-ում