Найти тему
Հայաստանն այսօր

Ընդդիմությունը կբոյկոտի երեքշաբթի օրվա ԱԺ նիստը․ ԶԼՄ

Ընդդիմադիր «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները երկար քննարկումներից հետո որոշել են բոյկոտել փետրվարի 7-ի ԱԺ նիստը, որի ժամանակ քննարկվելու է Սեյրան Օհանյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցը: Այս մասին հայտնում է «Ժողովուրդ» օրաթերթը։

Աղբյուրի տեղեկություններով՝ նիստը բոյկոտելու առաջարկը դաշնակցականներինն է։ «Թեև ընդդիմադիր պատգամավորների մի մասի, այդ թվում՝ հենց Սեյրան Օհանյանի, սրտով չի եղել սա, բայց, ի վերջո, պատգամավորները համաձայնվել են, արդյուքում որոշվել է չգալ ու չմասնակցել նիստին»,- հայտնում է օրաթերթը:

Լրատվամիջոցը մանրամասնում է, որ ՔՊ-ն ու Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը միայնակ են քննարկելու Օհանյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու հարցը: ArmLur.am-ի տեղեկություններով՝ ընդդիմության անունից նախապես հայտարարությամբ հանդես կգա Սեյրան Օհանյանը:

Հիշեցնենք, որ Գլխավոր դատախազը քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու մասին միջնորդագիր է ներկայացրել նաև պատգամավոր Արմեն Չարչյանի մասով:

Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք կայք

Հայաստանի նորությունները Telegram-ում