Թուրքիայի կենտրոնական հատվածում 7,8 մագնիտուդով նոր երկրաշարժ է գրանցվել, հայտնել են սեյսմոլոգները, փոխանցում է ՌԻԱ Նովոստին։ Նոր ստորգետնյա ցնցումներ են զգացվել նաև Սիրիայում՝ Դամասկոսում, Լաթաքիայում և Սիրիայի մի քանի այլ նահանգներում։ Այլ մանրամասներ դեռևս չեն հաղորդվում։ Ավելի վաղ հայտնել էինք, որ Թուրքիայում և Սիրիայում հզոր երկրաշարժ է տեղի ունեցել։ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտնել է, որ վերձին տեղեկություններով զոհվել է 912 մարդ, 5385 հոգի վիրավորվել են։ Սիրիայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 237-ի, կա 639 տուժած։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցել է Թուրքիայում և Սիրիայում երկրաշարժի առնչությամբ՝ հայտնելով, որ Հայաստանը պատրաստ է օգնել։ Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք կայք Հայաստանի նորությունները Telegram-ում
Թուրքիայում կենտրոնում 7,8 մագնիտուդով նոր երկրաշարժ է գրանցվել, Սիրիայում ևս ցնցումներ են զգացվել
6 февраля 20236 фев 2023
~1 мин