Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը այցելել է Թուրքիայի կառավարությանն առընթեր Արտակարգ իրավիճակների կանխարգելման և հետևանքների վերացման գրասենյակի (AFAD) կենտրոն՝ երկրաշարժի գոտում աշխատանքները համակարգելու նպատակով։ Այս մասին հայտնում է Անադոլու գործակալությունը։ Սպասվում է, որ երկրի ղեկավարը հանդես կգա AFAD համակարգող կենտրոնում աշխատանքի արդյունքների վերաբերյալ հայտարարությամբ։ Ավելի վաղ հայտնել էինք, որ Թուրքիայում և Սիրիայում հզոր երկրաշարժ է տեղի ունեցել։ Վերջին տեղեկությունների համաձայն՝ Թուրքիայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 284-ի, վիրավորվել է 2300-ից ավելի մարդ։ Սիրիայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 237-ի, կա 639 տուժած։ ՀՀ ԱԳՆ-ն մանրամասներ էր ներկայացրել Սիրիայում և Թուրքիայում զոհված և տուժած ՀՀ քաղաքացիների մասին։ Հայտնի էր դարձել նաև, որ Սիրիայում երկրաշարժի հետևանքով զոհվածների մեջ կան հայեր։ Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք կայք Հայաստանի նորությունները Telegram-ում
Էրդողանն անձամբ կհամակարգի աշխատանքները երկրաշարժի գոտում
6 февраля 20236 фев 2023
2
~1 мин