Մեղադրանք է ներկայացվել քրեական հեղինակության և ևս 3 անձի, հայտնում է Քննչական կոմիտեն։ Կոմիտեն մանրամասնում է, որ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող Ա.Ք.-ն ղեկավարել է քրեական ենթամշակույթ կրող խմբավորում. իր անօրինական ազդեցությունն օգտագործելով, մասնավոր հարցին առնչվող վեճը լուծելու համար քրեական ենթամշակույթ կրող խմբավորման անդամներին տվել է հանձնարարություններ, ինչպես նաև հետապնդվող նպատակներին հասնելու համար անձամբ կատարել գործողություններ: Իրենց հերթին, հիշյալ խմբավորման անդամները, ստանալով և Ա.Ք.-ի հանձնարարությունները, մասնակցել են քրեական ենթամշակույթ կրող խմբավորմանը և ներգրավվել են դրա հետապնդած նպատակների իրականացմանը: Մասնավորապես, 2022թ. սեպտեմբերի դրությամբ շարունակելով պահպանել քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակը՝ սեպտեմբերի 15-ին Ա.Ք.-ն խմբավորման անդամ Ա.Թ.-ին հանձնարարել է 10.000 ԱՄՆ դոլար պարտքի վերադարձը կազմակերպելու խնդրանքով իրեն դիմած անձի պարտապանին նշված գումարով ներկայացնել
Մեղադրանք է ներկայացվել քրեական հեղինակության և ևս 3 անձի․ ՔԿ
6 февраля 20236 фев 2023
28
2 мин