Երևանի բուսաբանական այգում այս տարի կմեկնարկի «Կյանքի պուրակի» շինարարությունը, հայտնում է Երևանի քաղաքապետարանը։
Գերատեսչությունից հայտնում են, որ հուշապուրակը նվիրված է Արցախյան պատերազմների զոհերի հիշատակին: Այս պահին նախապատրաստվում է մրցութային հայտ:
Քաղաքապետարանի աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ զեկուցվել է շինբարեկարգման ծրագրով հանգստի կազմակերպման համար հարմարավետ պայմաններ կապահովվեն Աբովյան պուրակում: Նախագծով ամբողջությամբ կարդիականացվի արտաքին լուսավորության և ոռոգման ցանցը, կտեղադրվեն նստարաններ, աղբամաններ, կանաչապատման նոր լուծումներ կլինեն:
Բացի այդ, 2022թ. Երևանի քաղաքապետարանի տարեկան ծրագրով սկսել են արդիականացվել երևանյան կանգառասրահները: Խնդրին համալիր լուծում տալու համար աշխատանքներն իրականացվում են փուլ առ փուլ՝ վարչական շրջաններով: