Найти тему
Հայաստանն այսօր

Իրանի արևմուտքում 4,7 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել

Փետրվարի 4-ին 4,7 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Իրանի արևմտյան մասում՝ Իրաքի հետ սահմանին, հայտնում է ТАСС-ը՝ վկայակոչելով Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնին: Այնտեղ նշել են, որ տուժածների և ավերածությունների մասին տեղեկություններ չեն ստացվել։

Ստորգետնյա ցնցումների էպիկենտրոնը գտնվել է Սարպոլ-Է-Զահաբ քաղաքից 22 կմ դեպի արևմուտք, որտեղ ապրում է 51,6 հազար մարդ: Օջախը գտնվել է 60 կմ խորության վրա։

Հունվարի վերջին Իրանի հյուսիս-արևմուտքում տեղի է ունեցել 5.9 մագնիտուդով երկրաշարժ, ցնցումները զգացվել են նաև Հայաստանում: Երկրաշարժը զգացվել է Սյունիքի մարզում (5 բալ), Վայոց Ձորի, Արարատի մարզերում և Երևանում (3-4 բալ), ինչպես նաև Արմավիրի և Կոտայքի մարզերում (2-3 բալ):

Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք կայք

Հայաստանի նորությունները Telegram-ում