Ֆրանսիան չափազանց անհանգստացած է Լաչինի միջանցքի շրջափակմամբ և մշտապես պահանջում է դրա ապաշրջափակումը, RTVI-ին տված հարցազրույցում հայտարարել է Ֆրանսիայի ԱԳՆ մամուլի քարտուղար Անն Կլեր Լեժանդրը: «Այսօր մենք չափազանց մտահոգված ենք Լաչինի միջանցքի շրջափակմամբ, մենք անընդհատ պահանջում ենք, որ այդ միջանցքն ապաշրջափակվի, և որպեսզի պարենային և հումանիտար օգնությունը հասցվի բնակչությանը։ Լեռնային Ղարաբաղում առկա է լուրջ հումանիտար ճգնաժամի առաջացման իրական վտանգ։ Բացի այդ, մենք ցանկանում ենք և աջակցում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցությունների վերսկսմանը», - ասել է նախարարության ներկայացուցիչը։ Նա նշել է, որ գոյություն ունի եվրոպական միջնորդություն, որին Փարիզն անկասկած աջակցում է՝ հիշեցնելով, որ «Ֆրանսիայի նախագահի շնորհիվ երկու երկրների ներկայացուցիչները կարողացել են միմյանց հետ խոսել անցյալ տարվա հոկտեմբերին Պրահայի գագաթնաժողովի շրջանակներում»: «Մենք որոշել ենք այդ շրջանակներում Եվրամիության առաքելությունը Հայաստանի կողմից ուղարկել սահման՝ լարվածությունը նվազեցնելու և նրա սահմաններ
Ֆրանսիայի ԱԳՆ-ն Լեռնային Ղարաբաղում հումանիտար ճգնաժամի իրական վտանգի մասին է հայտարարել
6 февраля 20236 фев 2023
4
1 мин