ՀՀ Արմավիրի մարզի Այգեվան գյուղի «Զարիշատ Մարտինի Մկրտչյանի անվան Արմավիրի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ի ծննդատանը լույս աշխարհ է եկել Քեսաբլյանների 11-րդ զավակը՝ Գոռը։ Քեսաբլյան ամուսիններն արդեն 6 տղա և 5 դուստր ունեն, հայտնում է Արմավիրի մարզպետարանը։ Նրանց տեսակցելու է գնացել ՀՀ Արմավիրի մարզպետի խորհրդական Սաթենիկ Թովմասյանը, որը շնորհավորել է բազմազավակ մայրիկին՝ մաղթելով անսահման առողջություն, հաջողություն և ուժ, իսկ փոքրիկ Գոռին՝ անհոգ և խաղաղ մանկություն։ Նշվում է, որ ընտանիքի առաջնեկը 19 տարեկան է, ընդունվել է ՀՀ ԱԻՆ ճգնաժամային կառավարման ակադեմիա, այժմ ծառայում է բանակում: Ամենափոքրը 2 տարեկան է։ Հայրը՝ Վլադիմիր Քեսաբլյանը, հողի մշակմամբ է զբաղվում, մայրը՝ Ռոզա Պապոյանը՝ երեխաների խնամքով: Բազմազավակ մայրիկը նշել է, որ երբեք ոչ մի դժվարությունից չի տրտնջացել և չի բողոքել, որևէ մեկից որևէ սպասելիք չունեն։ Իրենք պետք է իրենց երեխաներին պահեն։ Ամեն ինչ անելու են, որ երեխաները լավ կրթություն ստանան, քանի որ շատ են կարևորում ուսումը։ Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք կայք Հայաս
Այգեվան գյուղում բնակվող Քեսաբլյանների ընտանիքում ծնվել է 11-րդ երեխան
6 февраля 20236 фев 2023
2
~1 мин