Հայաստանը պետք է սեղմի խաղաղության ձեռքը, որը պարզել են Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ու Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը: Այս մասին թուրքական «Milliyet»-ին տված հարցազրույցում հայտարարել է Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը: «Արտաքին ազդեցության տակ լինելու պատրանքը տրամաբանական մոտեցում չէ։ Մենք ցանկանում ենք, որ Հայաստանն օգտվի այդ հնարավորությունից»,-նշել է նա: Մինևնույն ժամանակ նա նշել է, որ «Թուրքիան ու Ադրբեջանը, որպես մի բռունցք ու մեկ սիրտ, շարունակելու են իրենց եղբայրությունը»: Թուրքիայի պաշտպանության նախարարը նաև նշել է, որ, ««Զանգեզուրի միջանցքը» և դրանով անցնող երկաթուղիներն ու մայրուղիները շատ արժեքավոր են տարածաշրջանի տնտեսական, սոցիալական կյանքի և անվտանգության համար»: Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք կայք Հայաստանի նորությունները Telegram-ում
Հայաստանը պետք է սեղմի Ալիևի և Էրդողանի մեկնած խաղաղության ձեռքը. Հուլուսի Աքար
6 февраля 20236 фев 2023
4
~1 мин