Ռուսաստանում «Չեբուրաշկա» ֆիլմի տոմսարկղային հասույթը հասել է 6 միլիարդ ռուբլու: Այս մասին հայտնում է Ria.ru-ն՝ հիմնվելով ֆիլմի հիմնադրամի ավտոմատացված տեղեկատվական համակարգի (EAIS) տվյալների վրա: Ռեժիսոր Դմիտրի Դյաչենկոյի ստեղծած ֆիլմը էկրան է բարձրացել հունվարի 1-ին և Ռուսաստանի պատմության մեջ ամենամեծ հասույթն ունեցող ֆիլմն է դարձել: «Չեբուրաշկա»-ի ռեժիսորը Դմիտրի Դյաչենկոն է։ Ֆիլմում գլխավոր դերերը կատարել են Սերգեյ Գարմաշը, Օլգա Կուզմինան, Ֆյոդոր Դոբրոնրավովը, Սերգեյ Լավիգինը, Պոլինա Մաքսիմովան։ «Чебурашка»-ի գործողությունը ծավալվում է անանուն «հեռավոր երկրում»։ Ժապավենը ստեղծվել է համակարգչային գրաֆիկայով։ Չեբուրաշկան բոլորիս հայտնի «Կոկորդիլոս Գենան և նրա ընկերները» գրքի գլխավոր հերոսներից մեկն է։ Ճանաչում է ձեռք բերել դեռ 1969 թվականին` Ռոման Կաչանովի կողմից նկարահանված «Կոկորդիլոս Գենան» մուլտֆիլմի թողարկումից հետո։ Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք կայք Հայաստանի նորությունները Telegram-ում
Քանի՞ միլիարդ ռուբլու է հասել «Չեբուրաշկա» ֆիլմի հասույթը
6 февраля 20236 фев 2023
1
~1 мин