Найти тему
Հայաստանն այսօր

Թուրքական կողմը հայտնել է հայ-թուրքական սահմանին նոր անցակետեր բացելու նախապայմանը

Թուրքիան պատրաստ է վերականգնել ենթակառուցվածքները և հայ-թուրքական սահմանին նոր անցակետեր բացել։

Ինչպես հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները, այս մասին հայտարարել Է Թուրքիայի առևտրի նախարար Մեհմեթ Մուշը: Միևնույն ժամանակ նա ընդգծել է, որ վերոնշյալը կախված է Երևանի և Բաքվի միջև հարաբերությունների կարգավորումից։

«Եթե ձեռք բերվի քաղաքական կայունություն, Կարսում սահմանային անցակետեր կբացվեն, ինչի արդյունքում կաշխուժանա երկկողմ առևտուրը»,-նշել է նա:

Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք կայք

Հայաստանի նորությունները Telegram-ում