Найти тему
Հայաստանն այսօր

Շերը շիկահեր է դարձել

Անցյալ տարվա աշնանը լուրեր տարածվեցին, որ Շերը նոր սիրավեպ ունի: Որոշ ժամանակ անց աստղը հաստատել է լուրերը։ «Ես մեզ չեմ պաշտպանում։ Ատողները ատելու են... այդ ամենը նշանակություն չունի: Մենք երջանիկ ենք և ոչ մեկին չենք անհանգստացնում», — գրել է երգչուհին իր Twitter-ում։ Աստղի ընտրյալը ռեփեր Ալեքսանդր Էդվարդսն է, ով իրենից փոքր է 40 տարով։ Պապարացիները նորից միասին են տեսել զույգին, գրում է peopletalk.ru-ի հոդվածագիրը։

Դատելով կադրերից՝ Շերը որոշել է թարմացնել մազերի գույնը՝ երգչուհին պլատինե շիկահեր է դարձել: Իսկ իր ելքի համար ընտրել է սպիտակ բաճկոն և մոխրագույն տաբատ։ Նրա սիրելին նախընտրել է սպորտային ոճը՝ կրելով բոմբեր և մուգ տաբատ։

Ավելի վաղ աստղի մերձավոր շրջապատը մեկնաբանել էր երգչուհու նշանադրության մասին լուրերը:

Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք կայք

Հայաստանի նորությունները Telegram-ում