Ռուսաստանի, Թուրքիայի և Սիրիայի փորձագիտական խորհրդակցությունները, ի շարունակություն երեք երկրների պաշտպանական գերատեսչությունների գծով նախորդ բանակցությունների, պլանավորվում են փետրվարին: Այս մասին ТАСС-ին հայտնել է Մերձավոր Արևելքի և Աֆրիկայի երկրների հարցերով Ռուսաստանի նախագահի հատուկ ներկայացուցիչ, ԱԳ փոխնախարար Միխայիլ Բոգդանովը։ Դիվանագետը հայտնել է, որ դեկտեմբերի 28-ին երեք երկրների պաշտպանության նախարարների հանդիպման արդյունքներով կողմերը նշել են, որ «փետրվարին պատրաստվում են առաջին փորձագիտական հանդիպումն անցկացնել այդ ձևաչափով»: Բոգդանովը հաստատել է, որ խոսքը այդ ձևաչափի մասին է։ Հինգշաբթի օրը Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը հայտնել է, որ Թուրքիայի, Ռուսաստանի և Սիրիայի ռազմական պատվիրակությունները մոտ ժամանակներս տեխնիկական մակարդակով բանակցություններ կանցկացնեն։ 2022 թվականի դեկտեմբերի 28-ին Մոսկվայում կայացել են Ռուսաստանի, Սիրիայի և Թուրքիայի պաշտպանության նախարարների խորհրդակցությունները՝ Անկարայի և Դամասկոսի միջև հարաբերությունների կարգավորման գո
Ռուսաստանի, Թուրքիայի և Սիրիայի ռազմական փորձագետների խորհրդակցությունները պլանավորվում են փետրվարին. ՌԴ ԱԳՆ
6 февраля 20236 фев 2023
1 мин