SoloLearn հայկական ստարտափն ընդգրկվել է 12 տարեկանից բարձր երեխաների համար լավագույն կրթական հավելվածների թոփ-20-յակում։ Այս մասին հայտնում է WeAreTeachers պլատֆորմը։ Նշվում է, որ երեխաները շատ օգտակար բաներ կգտնեն Sololearn-ում: Նրանք կկարողանան սովորել Python, C++, JavaScript, Java, jQuery, մեքենայական ուսուցում, տվյալագիտություն և այլն: Solo Learn-ը ծրագրավորման ուսուցման հայկական շարժական հարթակ է։ Ընկերության հավելվածները ծրագրավորում են սովորեցնում, այս պահին սովորողների թիվը գերազանցել է 60 միլիոն օգտատիրոջը։ Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք կայք Հայաստանի նորությունները Telegram-ում
Հայկական SoloLearn ստարտափը երեխաների համար լավագույն կրթական հավելվածների թվում է
6 февраля 20236 фев 2023
~1 мин