Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղում տեղակայված N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում բռնկված հրդեհի գործով մեղադրանք է առաջադրվել վառարանը վառել փորձող սպային՝ կապիտան Եղիշե Հակոբյանին, որը դեռ բուժման փուլում է։ Նրա պաշտպան Հովսեփ Սարգսյանը «Հանրային» հ/ը եթերում նշել է, որ ապաքինվելուց հետո կապիտանը մանրամասն ցուցմունք տալու ցանկություն ունի։ «Ակընդետ երևում է, որ Եղիշե Հակոբյանն ի վիճակի չէ, դեմքն ու ձեռքերը ամբողջությամբ այրված են»,-նշեց նա։ Ըստ պաշպանի՝ սպայի մեղադրանքը խիստ նախնական է։ «Դեռ պետք է հստակորեն պարզվի, որ զինծառայողների մահվան պատճառի և տվյալ դեպքում Եղիշե Հակոբյանի գործողությունների կամ անգործության պատճառահետևանքային կապը։ Արդյոք այդպիսին եղել է, թե՞ ոչ, որից հետո վերջնական եզրահանգման գալ»,-նշել է պաշտպանը։ Դեռ 2022-ի դեկտեմբերին ԳՇ պետը հանձնարարականով արգելվել է զորամասերում ավտոբենզինի օգտագործումը։ «Բենզինով վառարանը վառելու հանգամանքը դեռ քիչ է ասելու, որ դա պատճառահետևանքային կապ ունի տուժողների մահվան հետ։ Դա վարկած, որ պետք է հաստատվի կամ հերքվ
Բենզինով վառելու հանգամանքը դեռ քիչ է ասելու, որ դա կապ ունի տուժողների մահվան հետ. մեղադրվող սպայի պաշտպան
5 февраля 20235 фев 2023
29
1 мин