Найти тему
Հայաստանն այսօր

Զինդատախազությունը պարզաբանել է, թե ողբերգական հրդեհի ժամանակ ինչո՞ւ չէին այրվել գազօջախն ու աթոռը

«Կարող ենք փաստել, որ դեպքի պահին և դրան նախորդող ժամանակահատվծում տվյալ գազօջախն և աթոռը տեղադրված չեն եղել տան մեջ, այլ տեղադրված են եղել տանը հարակից»։ Այս մասին «Հանրային» հ/ը-ի հետ զրույցում հայտնել է Զինվորական դատախազության զինծառայության դեմ ուղղված ՀԿԳ քննության հսկողության բաժնի պետ Արշակ Մարտիրոսյանը՝ անդրադառնալով Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղում տեղաի ունեցած ողբերգական դեպքի ժամանակ աթոռի ու գազօջախի չայրված լինելու վերաբերյալ քննարկումներին։ Դատախազը նշել է, որ այդ հանգամանքերով ևս քննություն է կատարվում։ Ըստ նախնական տվյալների՝ ստորաբաժանման տեղակայվելու ժամանակահատվածում տան նախասրահում տեղադրված է եղել գազօջախ, սակայն տունը գազաֆիկացված չի եղել և անձնակազմը գազօջախը դուրս է բերել, տեղակայել տան արտաքին պատի տակ, դրա կողքին նաև հին, չօգտագործվող աթոռը։ Քննությունը պարզել է, որ հակահրդեհային վահանակներ չեն եղել։

«Հիմնավորվել է, որ տվյալ ստորաբաժանման ի սկզբանե տվյալ տանը տեղակայվելու պահից սկսած պատասխանատու պաշտոնատար անձնաց կողմից չեն հատկացվել տվյալ ստորաբաժանման համար նախատեսված հակահրդեհային պաշտպանության միջոցները։ Այսինքն՝ նման միջոցներով ստորաբաժանումները ապահովված չեն եղել»,-նշեց նա։ Բացի այդ, ըստ պաշտոնյայի ընթացիկ ստուգումներ չեն իրականացվել, ինչը օրենքի պահանջների խախտում է։

«Հենց այդ անփութության համար էլ զորամասի թիկունիք պետ-հրամանատրի տեղակալ Գոռ Աղեկյանին, զորամասի կոմունալ շահագործման ծառայության հակահրդեհային պաշտպանության և փրկարար ծառայության պետ Մառլեն Սարգսյանին մեղադրանքներ են ներկայացվել։ Նրանք կալանավորվել են։ Աղեկյանը մեղադրանքները չի ընդունում։ Մյուս մեղադրյալը պաշտպան չունի»,-հայտնեց դատախազը։  Դատախազն, անդադառնալով սպայի և զինծառայողների միջև լարված հարաբերությունների մասին տեղեկություններին, նշել է, որ այդ առնչությամբ քննչական գործողությունները շարունակվում են։

Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք կայք

Հայաստանի նորությունները Telegram-ում