Արևմտյան մաքսատուն-վարչության աշխատակիցները Դուբայ-Երևան չվերթով ՀՀ ժամանած քաղաքացու մոտ հայտնաբերել են ադամանդներ։ Այս մասին հայտնում է ՀՀ ՊԵԿ-ը։ Աղբյուրը հայտնում է, որ քաղաքացին՝ կազմակերպության կողմից տրված լիազորագրով, ժամանակավոր պահպանության է հանձնել շուրջ 3367.2 կարատ մշակված ադամանդ՝ համաձայն ուղեկցող փաստաթղթերի, սակայն թաքցրել է մյուս մասը։ Կասկածներ ունենալով` ՀՀ ՊԵԿ աշխատակիցները զննման են ենթարկվել վերոնշյալ քաղաքացու ուղեբեռը․ տեսազննման արդյունքում վերջինիս ճամպրուկում հայտնաբերվել են ընդհանուր 3 գր կշռով թափանցիկ ադամանդանման քարեր, որոնք թաքցված են եղել փղե արձանիկում առկա 2 պոլիէթիլենային տոպրակի մեջ: Բացի այդ, ճամպրուկի մեջ առկա ջինսե տաբատի գրպանից հայտնաբերվել է պոլիէթիլենային տոպրակների մեջ թաքցված 1 թափանցիկ ադամանդանման քար՝ ընդհանուր մինչև 1 գր կշռով և խաղալիք ավտոմեքենայի տուփի տակի հատվածում թաքցված թանկարժեք քարերի ստանդարտների համապատասխանության սերտեֆիկատ։ Ձեռքի պայուսակի մաքսային զննման արդյունքում պարզվել է, որ քաղաքացու դրամապանակի գրպանիկում առկա ե
Դուբայ-Երևան չվերթով ՀՀ ժամանած քաղաքացու մոտ հայտնաբերվել են ադամանդներ
17 февраля 202317 фев 2023
2
1 мин