Robinson ուղղաթիռը անհետացել է Սախալինի շրջանի Կրասնայա լեռից հյուսիս-արևելք ընկած ռադարից, որից հետո աշխատել է վթարային ահազանգը։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը՝ հղում անելով ՌԴ արտակարգ իրավիճակների ծառայություններին։ «Կրասնայա լեռից հյուսիս-արևելք ռադարից անհետացել է Robinson ուղղաթիռը: Ներկայում ուժեր են ուղարկվել այն որոնելու համար»,- ասել է գործակալության զրուցակիցը: Նրա խոսքով՝ նախնական տվյալներով ուղղաթիռում երեք մարդ կա։ Փրկարարների ցամաքային խումբը ձնագնացներով անցել է որոնողական աշխատանքների։ Մեկնել են նաև Ան-26 և մեկ այլ Robinson ուղղաթիռներ՝ փրկարարներով։ Մի-8 ուղղաթիռը հրահանգի դեպքում պատրաստ է թռիչքի։ Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք կայք Հայաստանի նորությունները Telegram-ում
Սախալինի շրջանում ռադարներից անհետացել է Robinson ուղղաթիռը
17 февраля 202317 фев 2023
~1 мин