ՀՀ իշխանությունը վաղուց վերածվել է պատերազմ, աղետ և անպաշտպանություն խորհրդանշող ռեժիմի: Այս մասին գրել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը: Նա նշել է, որ Հայաստանի ու Ադրբեջանի միջև «խաղաղության պայմանագրի» շուրջ բանակցությունները կրկին ակտիվ քննարկումների փուլ են մտել և առաջ է քաշել երկու դրույթ. Ըստ առաջին դրույթի՝ չնայած ներկայումս քննարկման մեջ գտնվող փաստաթղթի տեքստը հանրայնացված չի, սակայն կողմերի` փաստաթղթի հիմքում ներկայացվող սկզբունքներն արդեն ցույց են տալիս, որ ՀՀ և Արցախի կենսական շահերն այնտեղ արտացոլված չեն: Երկրորդ դրույթն էլ այն է, որ Հայաստանը բարձրագույն մակարդակով պնդում է, որ եթե նույնիսկ փաստաթուղթ ստորագրվի, ապա դեռ չի նշանակում, որ դա դրույթներն Ադրբեջանը կկատարի կամ պատերազմ այլևս չի լինի: Հիշեցնենք, որ երեկ՝ փետրվարի16-ին կայացած կառավարության նիստի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ Խաղաղության պայմանագրի շուրջ հայկական առաջարկների փաթեթն այս փուլում կազմված է: Այն ուղարկվել է Բաքվին ու ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրներ
ՀՀ իշխանությունը վաղուց վերածվել է պատերազմ, աղետ և անպաշտպանություն խորհրդանշող ռեժիմի. պատգամավոր
17 февраля 202317 фев 2023
1
~1 мин