Найти в Дзене
Հայաստանն այսօր

Փաշինյանը Մյունխենում ոչ ֆորմալ հանդիպում է ունեցել Շառլ Միշելի հետ

Աշխատանքային այցով Մյունխենում գտնվող վարչապետ Նիկոլ Փաշինյանը ոչ ֆորմալ հանդիպում է ունեցել Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ: Այս մասին հայտնում են վարչապետի աշխատակազմից։ Զրուցակիցներն անդրադարձել են տարածաշրջանային անվտանգությանը և կայունությանը, ինչպես նաև Հայաստան-Եվրոպական միություն համագործակցությանը վերաբերող հարցերի: Ավելի վաղ հաղորդվել էր, որ Գերմանիա կատարած աշխատանքային այցի ընթացքում Նիկոլ Փաշինյանը հանդիպումներ կունենա մի շարք երկրների առաջնորդների հետ։ Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին։ Նա Գերմանիա է մեկնել տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ: Միջոցառման շրջանակներում, որը կանցկացվի փետրվարի 17-19-ը Գերմանիայում, նախատեսվում է մի շարք երկկողմ հանդիպումներ անցկացնել։
Փաշինյանը մասնակցել է նաև Մյունխենի անվտանգության համաժողովին 2020 թվականի փետրվարին։ Մասնավորապես, նա և Ալիևը մասնակցել են ղարաբաղյան հիմնախնդրին նվիրված պանելային քննարկմանը, որից հետո Մյունխենի անվտանգության համաժողովի նախագահ Վոլֆգանգ Իշինգերը ասել է՝

Աշխատանքային այցով Մյունխենում գտնվող վարչապետ Նիկոլ Փաշինյանը ոչ ֆորմալ հանդիպում է ունեցել Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ: Այս մասին հայտնում են վարչապետի աշխատակազմից։

Զրուցակիցներն անդրադարձել են տարածաշրջանային անվտանգությանը և կայունությանը, ինչպես նաև Հայաստան-Եվրոպական միություն համագործակցությանը վերաբերող հարցերի:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Գերմանիա կատարած աշխատանքային այցի ընթացքում Նիկոլ Փաշինյանը հանդիպումներ կունենա մի շարք երկրների առաջնորդների հետ։

Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին։ Նա Գերմանիա է մեկնել տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ: Միջոցառման շրջանակներում, որը կանցկացվի փետրվարի 17-19-ը Գերմանիայում, նախատեսվում է մի շարք երկկողմ հանդիպումներ անցկացնել։

Փաշինյանը մասնակցել է նաև Մյունխենի անվտանգության համաժողովին 2020 թվականի փետրվարին։ Մասնավորապես, նա և Ալիևը մասնակցել են ղարաբաղյան հիմնախնդրին նվիրված պանելային քննարկմանը, որից հետո Մյունխենի անվտանգության համաժողովի նախագահ Վոլֆգանգ Իշինգերը ասել է՝ Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարներն առաջին անգամ հանդիպեցին հանրային տարածքում՝ քննարկելու Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հետագա քայլերը…»:

Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք կայք

Հայաստանի նորությունները Telegram-ում