Найти тему
Հայաստանն այսօր

ԶԼՄ-ները հայտնել են Արցախի դատախազի դեմ սկսված արշավի մասին

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ լարված իրավիճակ է ստեղծվել Արցախի գլխավոր դատախազ Գուրգեն Ներսիսյանի շուրջ՝ Արցախի ներդրումային հիմնադրամի ու գյուղի և գյուղատնտեսության աջակցության հիմնադրամի՝ վերջին տասը տարում ծավալած գործունեությունն ուսումնասիրելու նախաձեռնությունից հետո:

Պարբերականին հայտնի են դարձել մի շարք մանրամասներ: Դատախազությունն արդեն համապատասխան հարցումները հասցեագրել է հիշյալ հիմնադրամներին՝ պահանջելով տրամադրել տեղեկություններ հիմնադրամների կողմից ֆինանսավորված անձանց, միջոցների չափի ու նպատակների վերաբերյալ: Նա օպերատիվ-հետախուզական միջոցառումներ իրականացնելու իրավասություն ունեցող մարմինների ղեկավարների հետ անցկացրել է խորհրդակցություն, որի ընթացքում ձեռք է բերվել օպերատիվ տվյալները մեկտեղելու և համագործակցված աշխատելու պայմանավորվածություն:

Թերթը գրում է, որ այս ամենին դեմ են ոչ միայն գործող և նախկին իշխանությունները, քանզի կարող են բացահայտվել նրանց հետ փոխկապակցված մի շարք անձանց տվյալներ, այլև այդ հիմնադրամների գործունեությունից օգտված անձինք:

Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք կայք

Հայաստանի նորությունները Telegram-ում