Найти тему
Հայաստանն այսօր

Հիմնանորոգումից հետո շահագործման է հանձնվել «Փակ շուկայի» դիմացի ստորգետնյա հետիոտնային անցումը

Հիմնանորոգումից հետո շահագործման է հանձնվել «Փակ շուկայի» դիմացի ստորգետնյա հետիոտնային անցումը: Այս մասին տեղեկանում ենք Երևանի քաղաքապետարանի մամուլի ծառայությունից։

Նշվում է, որ նախագծի իրականացման համար նախորդ տարի համայնքային բյուջեից շուրջ 50 մլն դրամ է հատկացվել։

Տարածքն արդեն իսկ դրվել է աճուրդի, այն կտրվի մասնավորի սպասարկմանը: «Համայնքը հստակ պահանջներ է սահմանել. տնտեսվարողը մուտքերի մոտ կտեղադրի անվասայլակների համար նախատեսված վերելակներ, տարածքը կապահովի սանհանգույցով, անցումում նախատեսվող առևտրային տաղավարներն էլ կլինեն միանման»,-նշվում է հաղորդագրության մեջ։

Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք կայք

Հայաստանի նորությունները Telegram-ում